Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանը եւ Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ լէ Վալանսի քաղաքապետ Մարլէն Մուրիէն ստորագրել են բարեկամութեան հռչակագիր երկու քաղաքների միջեւ։

Հռչակագրում մասնաւորապէս նշւում է, որ ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հանրապետութեան ժողովրդի եւ իշխանութիւնների հետեւողական քայլերն՝ ուղղւած ազատ եւ ժողովրդավարական հասարակութեան ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխօսութեանը եւ վերջնական խաղաղութեան հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջեւ։

Հռչակագիրը նպատակ ունի նպաստել երկու քաղաքների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը եւ խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթութեան, մշակոյթի, սպորտի, առեւտրի եւ տեղական կառավարման ոլորտներում։